Եվրոմելանոմա Արշավ 2016

screen shot 2016 05 22 at 01 57 11

ՄԱՇԿԻ ՔԱՂՑԿԵՂԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԵԼ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՄԲ

 

Հիշիր, որ արևի վնասակար ազդեցությունը կարող է լինել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթներից, այլ նաև ստվերում գտնվելու ժամանակ

 

Download, read and share.

 

We have prepared educational materials. You will find useful advices.

 

Feel free to download these documents and share them with your family, friends, colleagues...

 

People are traveling in your offices, lounges, corridors, health club, shops, waiting rooms?
Your job will take you to see, touch or take care of the skin of your clients? Do not miss out of danger.

 

Download and print this poster.

Download the brochure and learn how to detect lesions at risk.

Սահմանափակիր արևի տակ գտնվելը

Փնտրիր հնարավորինս ստվերոտ վայր և խուսափիր արևից ցերեկային ժամերին՝հատկապես ամառվա ամիսներին

sun icon

Կրիր պաշտպանող հագուստ

Մարմինը ծածկող բամբակյա հագուստ, ինչպես նաև գլխարկ և ակնոց

clothes icon

Օգտագործիր արևապաշտպան քսուքներ

նախապես 30 րոպե առաջ և թարմացրուայն 2-3 ժամը մեկ

uv icon

Կարևոր երեխաների համար՝

Սահմանափակեք բացօդյա լողավազաններում և բակերում գտնվելու ժամանակը՝ հատկապես 11:00 - 15:00 ժամերին
Չմոռանալ արևային ակնոցի, գլխարկի և մարմինը ծածկող հագուստի մասին

baby icon

Ուշադրության արժանի ենգոյացությունները, որոնք՝

 

  • Փոխում են գույնը, չափը, ձևը
  • Տարբերվում են մնացածներից
  • Կոշտանում կամ թեփոտում են (երբեմն գոյացությունը կարելի է զգալ, շոշափել, մինչև նրա երևան գալը)
  • Բազմերանգ են
  • Առաջացնում են քոր
  • Ունեն հյուսվածքային կամ արյունային արտադրություն
  • Ունեն չլավացող վերքի տեսք

 

Եթե նկատել եք վերոհիշյալ նախանշաններից երկուսը կամ ավելին՝ անհապաղ դիմեք մասնագետի

 

Մելանոմա

Մաշկի քաղցկեղներից ավելի հազվադեպ հանդիպողն է, բայց՝ առավել վտանգավորը: Առաջանում է ցանկացած տարիքում, ավելի հաճախ 50-ից բարձր տարիքային խմբում: Առաջանում է ինչպես առողջ մաշկի վրա, այնպես էլ խալի ձևափոխումից: Արագ տարածվում է՝առաջացնելով մետաստազներ։ Ուստի շատկարևորվում է վաղաժամ ախտորոշումը և բուժումը։

Բազալ բջջային քաղցկեղ

Ամենահաճախ հանդիպող մաշկի քաղցկեղներից է, բայց ամենաքիչ վտանգավորը: Ավելի հաճախ տեղակայվում է մարմնի բացմասերում։ Այն կարող է ունենալ կլորավուն, մաշկից բարձր մարմնագույն կամ չլավացող վերքի տեսք։ Խոցոտվելով ներթափանցում է դեպի ստորադիր հյուսվածքներ:

Տափակ բջջային քաղցկեղ

Հաճախականությամբ երկրորդը հանդիսացող մաշկի քաղցկեղն է։ Առավել հաճախ հանդիպում է դեմքի և գլխի մաշկի մազածածկ հատվածներում: Աճում է արագ՝ առաջացնելով կեղևապատ խոցոտումներ: Այն կարող է տարածվել՝ առաջացնելով մետաստազներ:

Ակտինիկ կերատոզ

Նախաքաղցկեղային գոյացություն է, 10-15% դեպքերում կարող է ձևափոխվել տափակ բջջային քաղցկեղի: Ավելի հաճախ հանդիպում է մարմնի այնպիսի մասերում, ինչպիսիք են դեմքը, պարանոցը, մեջքը, ականջախեցիները և գլուխը: Այն ունենում է կարմրաշագանակագույն կոշտգոյացության տեսք:

Քանզի մելանոման տեսանելի է, այն հնարավոր է վաղաժամ հայտնաբերել, ինչպես նաև նվազեցնել առաջացման ռիսկերը


Օգտվելով ԳԵՏԱՓ* կանոնից (ABCDE կանոնի՝ ԳԵՏԱՓ հայերեն տարբերակը 2015թ.-ին առաջարկվել է Միքայել Ա. Համբարձումյանի կողմից) փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝

 

 

 

Գ. Գունափոխվում, անհավասարաչափ մգանում կամ բաց երանգ է ստանում   

 

 

 Բարորակ

 

Չարորակ

Ե. Ոչ հստակ, անհավասար եզրագծեր  

 

 Բարորակ

 

Չարորակ

Տ. Գոյացություն, որի լուսանցքը 6 մմ-ից մեծ է (մատիտի տրամագիծ՝~6մմ) 

 

 Բարորակ

 

Չարորակ

Ա. Մտավոր երկու մասիկիսելով՝ ստանում ենք անհավասարաչափ կողմեր  

 

 Բարորակ

 

Չարորակ

Փ. Կարճ ժամանակահատվածում ցանկացած փոփոխություն (ձև, գույն կամ չափեր)

 

Առաջ

 

Հետո

Հարկավոր է զննել ամբողջ մարմինը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասերին, որոնք ավելի հաճախ են գտնվում արևի  ճառագայթների ազդեցության տակ
Կանգնեք մեծ հայելու առջև՝ օգտվելով նաև ձեռքի փոքր հայելուց՝ մարմնի դժվար տեսանելի մասերը զննելու համար

1. Զննիր դեմքդ, առանձնապես քիթդ, շրթունքներդ, բերանդ և ականջներդ՝բոլոր կողմերից

how 1

2. Սանրի միջոցով մանրամասն զննիր գլխիդ մազածածկ հատվածը 

how 2

3. Զննիր վերին վերջույթներդ՝ դաստակներդ, նախաբազուկներդ՝ չմոռանալով ստուգել եղունգները և միջմատնային տարածությունը  

how 3

4. Զննիր պարանոցդ և կրծքավանդակդ. Կանայք պետք է ուշադրություն դարձնեն կրծքագեղձերին 

how 4

5. Բարձրացնելով արմունկներդ՝ մեծհայելու առջև զննիր բազուկներդ և անութափոսերդ 

how 5

6. Կանգնելով մեծ հայելու առջև և օգտագործելով ձեռքի հայելին՝ հետազոտիր պարանոցդ, ուսերդ և մեջքիդ շրջանը

how 6

7. Վերջում ՝ մանրամասն զննիր հետույքդ, սեռական օրգաններդ և ստորին վերջույթներդ

how 7

Մաշկի քաղցկեղը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ այն հանդիպում է 50-ից բարձր տարիքային խմբում կամ հաճախ և երկարատև արևի ազդեցության տակ գտնվող անձանց մոտ։


Ամիսը մեկ անգամ զննիր մաշկդ՝ փոփոխություններ և կասկածելի գոյացությունները բացահայտելու համար

 

Դուք գտնվում եք մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկային խմբում, եթե ՝

 

  • Ունեք բաց գույնի մաշկ, մազեր, աչքեր 
  • Մանկական տարիքում հաճախակի ունեցել եք արևային այրվածքներ
  • Աշխատանքի կամ հանգստի բերումով հաճախ և երկարատև գտնվում եք արևի ճառագայթների տակ
  • Հաճախ եք արևային լոգանքներ ընդունում (բնական կամ սոլյարի)
  • Ունեք 50-ից ավելի խալեր
  • Ձեր արյունակից հարազատները ունեցել են մաշկի քաղցկեղ 
  • Ձեր տարիքը 50-ից բարձր է
  • Ունեցել եք օրգանի փոխպատվաստում (տրանսպլանտացիա)

 

Վաղ ախտորոշման համար կարևոր է իմանալ մաշկի քաղցկեղի ախտանիշները: Բավարար է պարբերաբար՝ ամիսը մեկը անգամ կատարել ինքնազննում, տարին մեկ անգամ անցնել մասնագետի մոտ զննում ՝ կասկածելի գոյացությունը բացահայտելու համար:

Վաղաժամ ախտորոշման դեպքում մաշկի քաղցկեղի բուժումը արդյունավետ է


Եթե նկատել եք կասկածելի գոյացություն մաշկի վրա, հնարավորինս շուտ դիմեք մասնագետի։ Մի բաց թողեք Ձեր հնարավորությունը լիարժեք ապաքինվելու

 

Ոսկե կանոններն են՝

 

  • Մի անտեսեք՝ մտածելով, որ ամեն ինչ կանցնի ինքն իրեն
  • Մի սպասեք իրավիճակի բարդացմանը
  • Մի զբաղվեք ինքնաբուժմամբ
  • Մի համարեք, որ դա երկրորդական է և ուշադրության արժանի չէ

 

Եթե կա կասկածելի գոյացություն, մի խուսափեք դիմել բժշկի