Եվրոմելանոմա

Euromelanoma -ի նպատակը՝  խթանել և տեղեկատվություն տարածել մաշկի քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման գործում. Մենք առաջնորդվում ենք Եվրոպական մաշկաբանների միության տվյալներով, որն իր ժամանակը  ծառայեցնում է այս գործին:

 

Մեր գործունեությունը կենտրոնացված է՝ ինֆորմացիան հասանելի դարձնել հանրությանը, ինչպես նաև օգտակար լինել գիտական և կլինիկական գործընթացներին:

 

Euromelanoma կայքի միջոցով  (որն արդեն այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ) և տարեկան հանրային իրազեկման արշավի արդյունքում մենք խրախուսում ենք մաշկի քաղցկեղի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ բուժումը: Այս գործունեությունը շարունակվում է ամենամյա «Euromelanoma Screening » օրվա կազմակերպմամբ: Մինչ օրս, ավելի քան 450000 մարդ անցել է անվճար մաշկի հետազոտություն:

 

Մենք պարբերաբար մաշկաբանների, ուռուցքաբանների և այլ մասնագետների համար կազմակերպում ենք գիտական ​​հրապարակումներ, լավագույն փորձի փոխանակում: 

 

Euromelanoma -ն ստեղծվել է 1999թ. բելգիացի վեց մաշկաբանների կողմից (T. Maselis, M. van Daele, C. Pirard, V. del Marmol, B. Richert, and K. de Boulle) և արագորեն տարածում գտել ավելի քան 33 երկրներում: