Click here to select a country
or choose language for
INTERNATIONAL SITE
Go to International site
or choose
LOCATION AND LANGUAGE
Մաշկի քաղցկեղի կանխարգելման հետազոտումը ձեզանից կպահանջի ընդամենը մի քանի րոպե: Այս պարզ քայլը կարող է փրկել ձեր կյանքը:
Ստուգման մանրամասն ուղեցույցը կարող եք գտնել ներքևում: Մենք ձեզ համար պատրաստել ենք նաև զվարճալի տեսահոլովակ՝ «Մաշկի ստուգման տանգոն»:
Մեզ հարկավոր է հնարավորինս լավ լուսավորված վայրում մեծ հայելի, ինչպես նաև ձեռքի փոքր հայելի, սանր, աթոռ, թվային ֆոտոխցիկ կամ մատիտ` նշումներ կատարելու համար:
Հիշեք՝ երբեմն մաշկի քաղցկեղի որոշ ախտանիշներ ավելի հեշտ է զգալ, քան տեսնել, ուստի զննելուց նաև շոշափեք մաշկի մակերեսը:
To watch this video you need to accept third-party cookies (Marketing).
If you cannot view the video, please click here
Զննիր դեմքդ, առանձնապես քիթդ, շրթունքներդ, բերանդ և ականջներդ՝ բոլոր կողմերից
Սանրի միջոցով մանրամասն զննիր գլխիդ մազածածկ հատվածը
Զննիր վերին վերջույթներդ՝ դաստակներդ, նախաբազուկներդ՝ չմոռանալով ստուգել եղունգները եւ միջմատնային տարածությունը
Բարձրացնելով արմունկներդ՝ մեծ հայելու առջեւ զննիր բազուկներդ եւ անութափոսերդ
Զննիր պարանոցդ և կրծքավանդակդ: Կանայք պետք է ուշադրություն դարձնեն կրծքագեղձերին
Կանգնելով մեծ հայելու առջև և օգտագործելով ձեռքի հայելին՝ հետազոտիր պարանոցդ, ուսերդ և մեջքիդ շրջանը
Օգտագործելով երկու հայելիները հետազոտիր հետույքդ եւ ազդրերիդ հետին մակերեսները
Վերջում ՝զննիր սեռական օրգաններդ եւ ստորին վերջույթներդ