Նախնական պատրաստվածությունը այցելությունից առաջ
Ձեր բժիշկը կասկածելի գոյացությունը ախտորոշելու համար կարիք ունի համապատասխան ինֆորմացիայի: Ձեր պատրաստված լինելը և բավարար տեղեկություն տրամադրելը կարող է օգնել բժշկին արագ և ճիշտ կողմնորոշվել (օրինակ՝ գոյացության փոփոխության փուլերի լուսանկարներ)
Փորձեք պատասխանել ստորև նշված հարցերին՝
- Ե՞րբ է առաջացել գոյացությունը
- Գոյացությունը առաջացել է առո՞ղջ մաշկի վրա, թե՞ առկա խալի ձևափոխման հետևանքով
- Արդյոք ունե՞ք այլ կասկածելի գոյացություններ
- Ունեցել ե՞ք մաշկի քաղցկեղի հիվանդացության դեպքեր Ձեր ընտանիքի անդամների մոտ
- Անցյալում գտնվել ե՞ք երկարատև արևի ճառագայթների ազդեցության ներքո (աշխատանքի բերումով կամ մանկական հասակում ստացել ե՞ք բազմաթվ արևայրուքներ)
- Ունեցել ե՞ք վնասված, արյունահոսող, քորի առկայությամբ գոյացություններ
- Ինչու՞ եք կարծում, որ դրանք կասկածելի են
