Ձեր հարցերը բժշկին
Ձեր խորհրդատվությունից բավարար արդյունք ստանալու համար կարևոր է հնարավորինս ճիշտ տեղեկություններ տալ և հարցադրումներ անել:
Ստորև նշված հարցերը կօգնեն Ձեզ՝
- Ինչպիսի՞ն է իմ ախտորոշումը և որո՞նք են հետևանքները
- Եթե հարկավոր է բուժում, որո՞նք են հասանելի տարբերակները
- Ինչպիսի՞ բուժում խորհուրդ կտաք և ինչո՞ւ
- Ինչպիսի՞ն է արդյունավետ բուժման հավանականությունը
- Կա՞ արդյոք հիվանդության կրկնության հավանականություն
- Ի՞նչ հաճախականությամբ է պետք ստուգվել
- Ինչպիսի՞ հետազոտություններ են անհրաժեշտ
- Կլինի՞ ապրելակերպի փոփոխության կարիք, եթե այո, ինչպիսի՞
- Ինչպիսի՞ հոգեբանական օգնություն է հասանելի
Եթե պատասխանները լսելուց հետո կմնան անհասկանալի հարցեր, կարող եք խնդրել բժշկին Ձեզ նորից բացատրել:
