Հաջորդ քայլը
Եթե նկատել եք կասկածելի գոյացություն մաշկի վրա, հնարավորինս շուտ դիմեք մասնագետի:
Մաշկի քաղցկեղի վաղաժամ ախտորոշման դեպքում հնարավոր է բուժվել և լիարժեք ապաքինվել:
Բուժման ուշացման պարագայում հնարավոր է հիվանդության խորացում, բարդություններ, ընդհուպ մինչև մահ:
Մի բաց թողեք Ձեր հնարավորությունը լիարժեք բուժվելու և ապաքինվելու:
Ոսկե կանոններն են՝
- Մի անտեսեք՝ մտածելով, որ ամեն ինչ կանցնի ինքն իրեն
- Մի սպասեք իրավիճակի բարդացմանը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ
- Մի համարեք, որ դա երկրորդային է և ուշադրության արժանի չէ
- Մի խուսափեք դիմել բժշկի
