Իչպես ախտորոշել
Մաշկի գոյացությունները կարող են լինել բարորակ և չարորակ: Ավելի հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, սակայն կարող են առաջանալ ցանկացած տարիքում:
Չարորակ ուռուցքները կարող են լինել՝
- բազալ բջջային քաղցկեղ
- տափակ բջջային քաղցկեղ
- մելանոմա
Վաղաժամ ախտորոշումը և բուժումը երաշխավորում են ապաքինվելու արդյունավետությունը:
Ստորև կարող եք ծանոթանալ ուշադրությանն արժանի ախտանիշների հետ:
Ուշադրության արժանի են գոյացությունները, որոնք՝
- Փոխում են գույնը, չափը, ձևը
- Տարբերվում են մնացածներից
- Անհամաչափ (ասիմետրիկ) են և ունեն անհավասար եզրեր
- 6մմ-ից մեծ են
- Կոշտանում կամ թեփոտում են (երբեմն գոյացությունը կարելի է զգալ մինչև նրա երևան գալը)
- Բազմերանգ են
- Առաջացնում են քոր
- Ունեն հյուսվածքային կամ արյունային քոր
- Մարգարիտանման են
- Նման են չլվացվող վերքի
Ցավի բացակայությունը անվտանգության ապացույց չէ:
Գոյություն ունի ABCDE (Ռ. Ֆրիդման 1985թ) ՝ (Asymmetric, Borders, Colour, Diameter, Evolved) ուղեցույցը՝ մելանոմայի վաղաժամ հատնաբերման համար:
Միքայել Ա. Համբարձումյանի կողմից առաջարկված է ABCDE ուղեցույցի հայկական տարբերակը`
ԳԵՏԱՓ - Գույն, Եզրեր, Տրամագիծ, Անհամաչափություն (ասիմետրիա), Փոփոխություն
Օգտվելով ԳԵՏԱՓ ուղեցույցից փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝
Գ
Կա՞ արդյոք գոյացության Գունային փոփոխություն ՝ խայտաբղետություն, մուգ կամ բաց երանգներ
Ե
Առկա՞ է Եզրերի անհավասարություն
Տ
Տրամագիծը 6մմ-ից ավե՞լ է, թե ոչ
Ա
Առկա՞ է Անհամաչափություն (ասիմետրիա)
Փ
Առկա՞ է Փոփոխություն կարճ ժամանակահատվածում՝ վերոնշյալ հատկանիշներով
«Անճոռնի ճուտիկի» ախտանիշը՝
Բոլոր խալերը սովորաբար սիմետրիկ են, ունեն հստակ և հավասար եզրեր, ունեն համասեռ գունավորում:
Ցանկացած շեղումները վերոհիշյալ հատկանիշներից վկայում են «Անճոռնի ճուտիկի» ախտանիշի առկայության մասին: