Մաշկի քաղցկեղը կարելի է բուժել:
Վաղ ախտորոշման դեպքում մաշկի քաղցկեղի բուժումը արդյունավետ է:
Վաղ ախտորոշման համար կարևոր է իմանալ մաշկի քաղցկեղի ախտանիշները: Բավարար է պարբերաբար՝ ամիսը մեկը անգամ կատարել ինքնազննում, տարին մեկ անգամ զննում անցնել մասնագետի մոտ՝ կասկածելի գոյացությունը բացահայտելու և հետազոտելու համար:
Անուշադրությունը և անտարբերությունը գոյացությունների նկատմամբ կարող են լուրջ բարդությունների և հետևանքների պատճառ դառնալ:
Վերոնշյալ բաժիներում կարող եք ծանոթանալ, թե ինչպես կազմակերպել ինքնազննումը: