Մաշկի ուռուցքներ

Մաշկի ուռուցքների չորս հիմնական տեսակները

 

 

Ակտինիկ կերատոզ

Նախաքաղցկեղային գոյացություն է, 10-15% դեպքերում կարող է ձևափոխվել տափակ բջջային քաղցկեղի: Ավելի հաճախ հանդիպում է մարմնի այնպիսի մասերում, ինչպիսիք են դեմքը, պարանոցը, մեջքը, ականջախեցիները և գլուխը: Այն ունենում է կարմրաշագանակագույն կոշտ գոյացության տեսք:

 

Տափակ բջջային քաղցկեղ

Հաճախականությամբ երկրորդը հանդիսացող մաշկի քաղցկեղն է, առավել հանդիպում է դեմքի և գլխի մաշկի մազածածկ հատվածներում: Աճում է արագ՝ առաջացնելով խոցոտում: Այն կարող է տարածվել՝ առաջացնելով մետաստազներ լիմֆատիկ գեղձերում և հեռակա օրգաններում: Բուժումը հաճախ վիրահատական է:

 

Բազալ բջջային քաղցկեղ

Ամնեահաճախ հանդիպող մաշկի քաղցկեղներից է, բայց ամենաքիչ վտանգավորը: Այն ունենում է կլորավուն, չլավացող վերքի տեսք, մեծանում է դանդաղ՝ խոցոտվելով ներթափանցում է ստորադիր հյուսվածքներ: Բուժումը՝ վիրահատական, ճառագայթային և կրիոդեստրուկցիայի մեթոդներով:

 

Մելանոմա

Մաշկի քաղցկեղներից ավելի հազվադեպ հանդիպողն է, բայց՝ առավել վտանգավորը: Առաջանում է ցանկացած տարիքում, ավելի հաճախ 50-ից բարձր տարիքային խմբում: Կարող է առաջանալ առողջ մաշկի վրա կամ առկա պիգմենտային խալի ձևափոխումից հետո: Արագ տարածվում է՝ առաջացնելով մետաստազներ ինչպես լիմֆատիկ գեղձերում, այնպես էլ հեռավոր օրգաններում: Այդ պատճառով ճիշտ և վաղաժամ ախտորոշումը և բուժումը շատ կարևոր է: 

 

Merkel Cell Carcinoma

The lesion is asymptomatic, enlarges rapidly and is more frequent in immunosuppressed patients. 

 

Բացի այս չորս հիմնական տեսակներից, նաեւ գոյություն ունեն ավելի հազվադեպ հանդիպող մաշկի ուռուցքներ: