Ակտինիկ Կերատոզիս
Ընտրեք քաղցկեղի մեկ այլ տեսակ
Ակտինիկ կերատոզիսը բավական հաճախ հանդիպող մաշկի գոյացություններից է: Ունի մակերեսային կարմրավուն կամ շագանակագույն լաքայի տեսք, հաճախ պատված է կեղևով կամ թեփուկներով, անհավասար է շոշափման ժամանակ: Հանդիպում է մարմնի բաց մասերում, ինչպիսիք են դեմք, գլխի մազածածկ մաս, վերին վերջույթներ, կրծքավանդակ, որոնք ավելի հաճախ են լինում արևի տակ:
Ակտինիկ կերատոզիսը համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն և ժամանակին ախտորոշումը կանխում է ձևափոխումը (կրիոդեստրուկցիա, էլեկտրոհեռացում):
