Click here to select a country
or choose language for
INTERNATIONAL SITE
Go to International site
or choose
LOCATION AND LANGUAGE
Ընտրեք քաղցկեղի մեկ այլ տեսակ
Մելանոման ավելի քիչ հանդիպող, բայց ամենավտանգավոր մաշկի քաղցկեղի տեսակն է:
Արտաքին նշաններ
Այն մուգ շագանակագույն անհավասար ներկված գոյացության տեսք ունի, որը երբեմն դժվար է լինում տարբերակել սովորական խալերից:
ԳԵՏԱՓ -ի օգտագործումը օգնում է բացահայտել մելանոման:
Գ - գույնի փոփոխումը կամ անհամասեռությունը
Ե- եզրերի ոչ հստակությունը
Տ- տրամագծի 6մմ-ից ավելի լինելը
Ա- ասիմետրիկությունը
Փ- ցանկացած փոփոխություն ժամանակի ընթացքում
Սովորական խալերը սիմետրիկ են, ունեն հստակ եզրեր, համաչափ գունավորվածություն: Խալի վերոհիշյալ փոփոխությունները տալիս են << անճոռնի ճուտիիկի>> ախտանիշը: Իսկ խալի խոցոտումը և արյունոտումը խոսում է մելանոմայի մասին:
Տեղակայումը
Մելանոման կարող է հանդիպել մարմնի ցանկացած մասում, սակայն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ իրանի շրջանում, կանանց մոտ՝ ստորին վերջույթների վրա;
Զարգացումը
Մելանոման զարգանում է շատ արագ՝ տալով մետաստազներ թե՛ լիմֆոգեն, թե՛ հեմատոգեն ճանապարհով՝ վտանգելով մարդու կյանքը: Բուժման արդյունքները կախված են վաղաժամ ախտորոշումից և բուժման արագ կազմակերպումից:
Բուժումը վիրահատական է: