Պաշտպանիր մաշկդ

Սահմանափակիր արևի տակ գտնվելը՝ առանձնապես 11:00- 15:00 ժամերին

Օգտագործիր արևապաշտպան քսուքներ (նախապես՝ կես ժամ առաջ և թարմացրու 2-3 ժամը մեկ)

Հիշիր, որ արևի վնասակար ազդեցությունը կարող է լինել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթներից, այլ նաև ստվերում գտնվելու ժամանակ

Կարևոր նշանակություն ունի հագուստը (բաց գույնի, բամբակյա հագուստը ավելի լավ է պաշտպանում արևից), ինչպես նաև գլխարկի և արևային ակնոցների առկայությունը

Խուսափիր հիգիենիկ և կոսմետիկ միջոցների օգտագործումից, որոնք կարող են առաջացնել վնասակար ազդեցություն և օջախային պիգմենտացիաներ
Դեղամիջոցներ օգտագործելիս խորհրդակցիր բուժող բժիշկիդ հետ