Click here to select a country
or choose language for
INTERNATIONAL SITE
Go to International site
or choose
LOCATION AND LANGUAGE
Արևայրուք
Արևայրուքը մաշկի գույնի մգացման գործընթացն է: Մաշկի մգացումը անկախ առաջացման պատճառից վտանգավոր է և վնասակար:
Մաշկի մգացումը հետևանք է ուլտրամանուշակագույն ճառագայթման, որը առաջացնում է մաշկի ԴՆԹ-ի վնասում, ինչը իր հերթին բերում է մաշկի ծերացմանը, կնճիռների, պիգմենտային լաքաների ինչպես նայև մաշկի քաղցկեղի:
ՍԽԱԼ Է |
ՃԻՇՏ Է |
---|---|
Արևայրուքը առողջարար է |
Արևայևուքը մաշկի պաշտպանողական ազդակն է արևի ազդեցության դեմ |
Արևայրուքը պաշտպանում է արևի ազդեցությունից |
Բաց մաշկի համար ընդունելի է միայն պաշտպանիչ SPF-ի 4-րդ աստիճանը |
Ամպամած եղանակին արևային այրվածքներ չեն առաջանում |
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների միչև 80% կարող է թափանցել ամպերի միջով, երբեմն ուժեղացնել ճառագայթման ազդեցությունը |
Արևայրոքներ չեն առաջանում ջրի մեջ |
Ջուրը չի պաշտպանում արևի ճառագայթներից |
/UV/ ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր չեն ձմռանը |
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ձմռանը ավելի թույլ է, բայց ձյան առկայությունը արտացոլում է ճառագայթները և կրկնապատկում դրանց ազդեցությունը հատկապես բարձրադիր վայրերում |
Արևապաշտպան քսուքները կարող են երկարացնել արևի տակ մնալու տևողությունը |
Արևապաշտպան քսուքները ունեն պաշտպանիչ հատկություն, եթե ճիշտ կիրառել |
Մաշկի այրվածք չի կարելի ստանալ՝ ըդմիջելով արևի տակ գտնվելը |
Ուլտրամանուշակագույն ճառագայթները ունեն կումուլյատիվ /կուտակվելու/ հատկություն |
Եթե դուք չեք զգում արևի ճառագայթների ուժգնությունը, ապա չեք ստանա արևայրուք |
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը միշտ չէ հնարավոր զգալ |
Արևային լոգանք (սոլյարի)
Արևային լոգանքներից պետք է խուսափել: Մելանոմայի առաջացմամն հավանականությոuնը 74% մեծանում է արևային լոգանք ընդունող մարդկանց մոտ, ինչպես նաև մեծանում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Շատ երկրների մասնագետներ պայքարում են արևային լոգանքներ ընդունելու դեմ և որոշ եվրոպական երկրներում արգելված է սոլյարիների հաճախումը 18 տարին չլրացած անձանց համար :